տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիայում ազատ է արձակվել 47 տարի բանտում անցկացրած «մարդասպանը»

Ճապոնիայում ազատ է արձակվել 47 տարի բանտում անցկացրած «մարդասպանը»

77
0

guinness_hakamada-415x260

Ճապոնիայում ազատ է արձակվել մահապատժի ենթարկվածների խցում աշխարհում ամենաշատ անցկացրած մարդը: Վերջերս նրա գործը վերանայվել է, մինչ այդ` 1966 թվականին նա դատապարտվել էր սպանության համար: Այս մասին հաղորդում է France Presse գործակալոթյունը:

«Դատարանը որոշել  չեղյալ հայտարարել մահապատժի որոշումը և մարդու բանտարկությունը. նա անմեղ է ճանաչվել», — ասել է Սիձուոկիի դատարանի ներկայացուցիչը: Հակամադա անունով բանտարկյալը մեղադրվում էր իր տնօրենի, ինչպես նաև նրա կնոջ և երկու երեխաների սպանության մեջ: Հակամադան ընդունել էր մեղադրանքն այն պատճառով, որ անընդհատ հարցաքննվել էր ոստիկանության կողմից, ինչպես նաև ենթարկվել կտտանքների: Ավելի ուշ նա հրաժարվել էր իր ցուցմունքներից, սակայն դա նրան չէր օգնել:

1980 թվականին դատարանը վերահաստատել էր վճիռը: Այս տարիների ընթացքում նրա ազատության համար պայքարել է այժմ արդեն 81-ամյա քույրը` Հիդեկոն, ով շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում հետևել են այս գործին: