Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող է ապագայում այցելել Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիշիդան:
«Մենք անընդհատ պետք է մտածենք, որպեսզի արդյունք ունենանք: Այդ պատճառով մենք քննարկում են Հյուսիսային Կորեա մեր վարչապետի այցելության հնարավորությունը», — ասել է արտգործնախարարը: Ճապոնիայի իշխանությունները նախկինում հայտարարել են, որ պատրաստ են նվազեցնել Հյուսիսային Կորեայի դեմ որոշ պատժամիջոցները, եթե քննություն սկսվի մի խումբ ճապոնացիների ճակատագրի վերաբերյալ, որոնք հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից դուրս են բերվել երկրից:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին, երկու տարվա ընդմիջումից հետո ,Պեկինում տեղի են ունեցել ճապոնա-հյուսիսկորեական բանակցություններ, ինչի ժամանակ Հյուսիսային Կորեան պատրաստակամություն է հայտնել քննարկելու 1977-1983 թվականների Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների կողմից Ճապոնիայի քաղաքացիների առևանգման խնդիրը: