Ճապոնիայում խոշորագույն մաֆիոզ խմբավորումը` «Յամագուտի գումին» բացել է պաշտոնական կայքը, ուր տեղադրված է յակուձայի հիմնը և կոչ՝ պայքարելու թմրանութերի տարածման դեմ: France Presse գործակալությունը հաղորդում է, որ նոր կայքը միտված է փոխելու յակուձայի վերաբերյալ պատկերացումները որպես «հակասոցիալական» խմբավորման, ինչպես նաև համախմբելու յակուձայի անդամներին:
Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են խմբավորման անդամները ուխտագնացություն կատարում տաճար: Իսկ այդ տեսանյութն ուղեկցող տեքստում նշվում են այս կլանի հիմնական արժեքները` տղամարդկություն, ձգտում պայքարելու անօրինականության դեմ և օգնել թույլերին:
Բացի այդ, կայքում կա լուսանկարների շարք, որը պատմում է այն մասին, թե ինչ օգնություն է ցուցաբերել յակուձան 2011 թվականի մարտի 11-ի ցունամիից տուժածներին: