2011 թվականի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիից և «Ֆուկուսիմա» ատոմակայանի պայթյունից հետո առաջ անգամ Ճապոնիայի կայսեր արքունիքում կմատուցվի Ֆուկուսիմայի շրջանում աճեցված բրինձ։ Այս քայլին արքունական տան կառավաիչները գնացել են կայսեր ցանկությամբ։
Կայսեր արքունիք մատակարարվել է 120կգ բրինձ Հիրանո քաղաքից, որտեղ ատոմակայանի պայթյունը պարալիզացրել են բրնձի արտադրությունը և մեծ հարված հացսրել շրջանի տնտեսությանը։ Այս շրջանից մոտ երկու տոննա բրինձ մատակարարվել է վարչապետ Սինձի Աբեին։Ճապոնիայում կարծում են, որ կայսեր և վարչապետի այս քայլը մեծ ոգևորություն կառաջացնի տուժած շրջաններում և կվերականգնի գյուղատնտեսությունը։
Այս բրինձը կօգտագործվի նաև պաշտոնական և տոնական ընդունելությունների ժամանակ։