Ճապոնիայի զինվորական ղեկավարությունը հրաման է տվել ոչնչացնելու բոլոր այն բալիստիկ հրթիռները, որոնք կարձակվեն Հյուսիսային Կորեայի տարածքից առաջիկա շաբաթների ընթացքում։ Պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերոյը ստորագրել է համապատասխան փաստաթուղթը։ Սակայն այն չի հրապարակվել, որպեսզի չխոչընդոտվեն Տոկիոյի և Պհենյանի միջև ընթացող բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի և Ճապոնիայի միջև բանակցություններն ընթանում են Պեկինում, սակայն դրանք առայժմ որևէ շոշափելի արդյունքի չեն բերել։ Այդուհանդերձ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակացությունները։