տուն Քաղաքական Միջազգային Ճապոնացի ճարտարապետը հեղինակավոր մրցանակը ստացել է աղետի գոտու համար նախատեսված արագ մոնտաժվող...

Ճապոնացի ճարտարապետը հեղինակավոր մրցանակը ստացել է աղետի գոտու համար նախատեսված արագ մոնտաժվող կացարանների համար

103
0

9655910

Ճապոնացի ճարտարապետ Շիգերու Բանը ստացել է հեղինակավոր Պրիթցկերյան մրցանակը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Բանն այս մրցանակը ստացել է հիմնականում իր հումանիտար գործունեության համար: Նա աղետի գոտիներում` Թուրքիայում, Չինաստանում, Հաիթիում, ճապոնիայում զբաղվել է ժամանակավոր կացարանների կառուցմամբ: Բանը որպես մրցանակ կստանա 100 հազար դոլար: Նա մասնավորապես մշակել է արագ մոնտաժվող կացարաններ, որոնք նախատեսված էին Ճապոնիայի ցունամիից տուժածների և բնակարանները կորցրածների համար:

Պրիթցկերյան մրցանակը շնորհվում է 1979 թվականից՝ ճարտարապետության ոլորտում նորարարությունների համար: