տուն Քաղաքական Միջազգային Ճապոնացիներին թույլ են տվել վերադառնալ «Ֆուկուսիմայի» մեկուսացված տարածք

Ճապոնացիներին թույլ են տվել վերադառնալ «Ֆուկուսիմայի» մեկուսացված տարածք

110
0

b532eb0e6f3806f66592696b69e77a76

Ճապոնիայի իշխանությունները երկրաշարժից և ցունամիից տուժած «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի շրջակա մեկուսացված տարածքի բնակիչներին թույլ են տվել այս տարվա ապրիլից վերադառնալ Միյակոձի թաղամասի իրենց տները։ Այս մասին գրում է BBC-ն։

Նախորդ տարի թաղամասի բնակիչները բողոքել են ճառագայթման բարձր մակարդակից՝ չնայած այն փաստին, որ քաղաքական գործիչները պարբերաբար կոչ էին անում վերադառնալ իրենց տները։

Հիշեցնենք, որ առնվազն 100 հազար մարդ չեն կարողանում վերադառնալ իրենց տները 2011 թվականի մարտին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառով։