տուն Քաղաքական Միջազգային Ճապոնական մաֆիայի` յակուձայի թիվը գնալով զգալի կրճատվում է

Ճապոնական մաֆիայի` յակուձայի թիվը գնալով զգալի կրճատվում է

101
0

jap-jak

ճապոնական մաֆիայի` յակուձայի անդամների թիվը 2013 թվականին հասել է նվազագույնի: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով ճապոնական ոստիկանությանը:

Տեղի իշխանությունների տվյալներով` այժմ այդ խմբավորման կազմում կա 58,6 հազար մարդ: Անցած տարի այդ թիվը կազմում էր 63,2 հազար: Ամենամեծը «Յամագուտի-գումին» է, որը 2013 թվականին կորցրել է 2 հազար անդամ, երկրորդը` «Սումիյոսի կայն» է` 1,1 հազար:

Ոստիկանական փոձագետները նման կրճատումները բացատրում են իրավապահների կողմից այս խմբավորումների նկատմամբ ուժեղացած վերահսկողությամբ, ինչպես նաև Ճապոնիայում կազմակերպված հանցավորության հեղինակության և Ճապոնիայում տնտեսական հետաքրքրվածության նվազմամբ:

Ներկայում յակուձան զբաղվում է պոռնկության ոլորտի վերահսկողությամբ, ինչպես նաև թմրաբիզնեսով և փողերի լվացմամբ: