տուն Լուրեր Ճանապարհորդը Վրաստան է հասել ուղտով

Ճանապարհորդը Վրաստան է հասել ուղտով

159
0

1+ 216133939

Շվեյցարացի ճանապարհորդ Վերդոն Ռոլանդը Վրաստան է ժամանել ուղտով,- հաղորդում է Новости-Грузия-ն։

«Վրաստանը Մետաքսի ճանապարհի երկրներից է և շատ լավ երթուղի է ուղտով ճանապարհորդելու համար։ Դրան հատկապես նպաստում են կլիման և տեղանքը»,- ասել է Ռոլանդը։

Իր ճանապարհորդության 33 տարիների ընթացքում տղամարդը ուղտով եղել է աշխարհի 40 երկրներում։

Վրաստանում նրան շնորհել են տարվա ամենայուրօրինակ ճանապարհորդ տիտղոսը։ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունում, ուր նա եկել էր արդեն առանց ուղտի, նրան են հանձնել պատվոգիրը։ «Ուղտը նա թողել է Թբիլիսիում ինչ-որ տեղ»,- հայտնել է վարչության ներկայացուցիչը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here