տուն Լուրեր Ճանապարհային ոստիկանները՝ այսուհետ նաեւ մոտոցիկլետներով (ֆոտոշարք)

Ճանապարհային ոստիկանները՝ այսուհետ նաեւ մոտոցիկլետներով (ֆոտոշարք)

211
0

big_1383898470_2116124Երեւանի փողոցներում վերջին օրերին հաճախ ենք հանդիպում մոտոցիկլետով ճանապարհային ոստիկանների: Մեդիամաքս-ը փորձել է պարզել նման ծառայության բնույթն ու անհրաժեշտությունը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանի հետ:

Նրա խոսքերով, Ոստիկանության պետի հանձնարարականով, արդեն շուրջ մեկ շաբաթ է` ՃՈ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհապարեկային ծառայություն նաեւ մոտոցիկլետներով: ՃՈ պետի տեղակալի փոխանցմամբ, առայժմ պարեկային ծառայություն է իրականացվում ընդամենը 4 մոտոցիկլետով, դրանք լինում են հիմնականում Երեւանի կենտրոնում, բայց կարճ ժամանակում դրանց թիվը կավելանա, իսկ հետագայում չի բացառվում, որ վերանշյալ ծառայությունը կիրականացվի նաեւ ՀՀ մարզերում:

«Oրվա պիկ ժամերին Երեւանում լինում են գերծանրաբեռնված փողոցներ, եւ հարկ է առաջանում, որ ճանապարհային ոստիկանն ավելի շուտ կարողանա հասնել այն վայրը, որտեղ խցանման կամ վթարի հետ կապված որեւէ խնդիր է առաջացել, հնարավորինս շուտ համապատասխան միջոցներ ձեռնարկի դանդաղընթաց փողոցներում ավելի արագ երթեւեկություն կազմակերպելու համար»,- ասել է Եգոր Կարապետյանը:

big_1383898470_2175394

Մեր զրուցակիցը նշել է, որ երթեւեկության բոլոր մասնակիցների կողմից մեծ հետաքրքրություն է առաջացել ծառայության վերաբերյալ, որի առթիվ տարբեր արձագանքներ են ստացել. «Ծառայությունը գեղեցիկ է, արձագանքման տեսանկյունից` արդյունավետ, իսկ մոտոցիկլետն աչքի է ընկնում իր արտաքին տեսքով, փարոսով, ձայնային ազդանշանով: Այն համալրված է ռադիոկապով եւ ծառայության իրականացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով»,-ասել է նա:

big_1383898470_4788911 big_1383898470_6273988 big_1383898470_9360027 big_1383898470_9669769

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here