ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Հաբարդը կարծիք է հայտնել 1915 թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման՝ Պալատի ընդունված բանաձևի մասին:
Հաբարդի խոսքերով, ինքը տևաբար կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և այժմ Ներկայացուցիչների պալատը խախտել է երկարամյա լռությունը:
«Հիմա մենք կոչ ենք անում Սենատին և նախագահ Թրամփին անել նույնը, ինչն արեց Պալատը»,- հայտարարել է Հաբարդը Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ:
Կոնգրեսականը նկատել է, որ ամերիկյան պատմությունը խաչվում է հայ ժողովրդի և Հայոց ցեղասպանության պատմության հետ, քանի որ այդ մեծ ողբերգության մասին աշխարհին պատմել են նաև ամերիկացի միսիոներները, որոնք գտնվելիս են եղել Օսմանյան կայսրությունում:
Նա նաև հավելել է, որ անձամբ այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, և հիմա տեսնում է, որ Թուրքիան չի երկնչում կրկնել նույն հանցագործությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդերի: