տուն Քաղաքական Հայաստան Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող եղնիկի ձագ

Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող եղնիկի ձագ

363
0

2020 թվականի հուլիսի 21-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ԱԻՆ-ից ահազանգ էր փոխանցվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ Գ․Ա-ն Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին հայտնաբերել էր անօգնական վիճակում գտնվող այծյամի (եղնիկ) ձագ և տեղափոխել Երևան։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից  հայտնում են, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակիցներն ամիջապես կապ են հաստատել քաղաքացու հետ, ճշտել հանգամանքները, տեղում կատարել կենդանու արտաքին զննություն, այնուհետև այծյամի ձագին տեղափոխել «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ վերականգնողական կենտրոն և հանձնել մասնագետների խնամքին։

Բուժզննում և կարանտին անցնելուց հետո մասնագիտական համապատասխան եզրակացության համաձայն՝ այծյամի ձագը կվերադարձվի վայրի բնություն։

♻️?2020 թվականի հուլիսի 21-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ԱԻՆ-ից ահազանգ էր փոխանցվել այն մասին, որ Երևան…

Posted by ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին on 2020 թ. հուլիսի 22, չորեքշաբթի