Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը դատապարտվել է 11 տարվա 2 ամսվա ազատազրկման՝ օրենքով գող Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու համար։ Այս մասին հայտնում է 24.kg կայքը։
Դատարանի որոշմամբ կբռնագրավվի նաև Աթամբաևի սեփականությունը։
Աթամբաևը ձերբակալվել էր 2019 թվականի օգոստոսի 7-ին։ Իրավապահները նրան ձերբակալելու համար ստիպված են եղել գրոհել առանձնատունը։ Նախկին նախագահի կողմնակիցները դիմադրություն էին ցույց տվել իրավապահներին՝ խոչընդոտելով ձերբակալությանը։