Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը դեկտեմբերի 23-ին ստորագրել է Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրի վավերացման օրենքը, որը նաև նախատեսում է, որ «Գազպրոմը» մեկ դոլարով գնում է Ղրղզստանի «Ղրղզգազ» գազատրանսպորտային համակարգը: Այս համաձայնագիրը նախատեսում է 655 մլն դոլարի ներդրում այդ երկրի գազատրանսպորտային համակարգում:
Ղրղզստանի իշխանությունները հայտարարում են, որ այդ համաձայնագիրն անհրաժեշտ է, քանի որ երկիրն ի վիճակի չէր ինքնուրույն դուրս բերել համակարգը ճգնաժամից:
Ղրղզստանը համարվում է Մաքսային միության անդամակցության թեկնածուներից մեկը: