տուն Քաղաքական Միջազգային Ղրղզստանը կարող է Մաքսային միությունից ստանալ 200 միլիոն եվրո` անդամակցության հետևանքները մեղմելու...

Ղրղզստանը կարող է Մաքսային միությունից ստանալ 200 միլիոն եվրո` անդամակցության հետևանքները մեղմելու համար

75
0

49055

Մոսկվան և Բիշքեկը համաձայնության են եկել ստեղծելու համատեղ հիմնադրամ, որը կմեղմի Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու հետևանքները: Այս մասին հայտարարել է կենտրոնասիական պետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

«Մենք չենք պատրաստվում մեր խնդիրները դնել Մաքսային միության ուսերին, սակայն մեզ մտահոգում է, առաջին հերթին, արտադրության անկումը և գործազրկության մեծացումը, և մենք կցանկանայինք հասնել մեր խնդիրների ընկալմանը և, համապատասխանաբար, ստանալ լուրջ աջակցություն՝ այս խնդիրների լուծման ժամանակ», — ասել է Աթամբաևը տեղեկացնելով, որ ռուսական կողմի հետ որոշվել է ստեղծել հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցության դյուրացմանը:

Նախատեսվում է, որ Աստանայում կստորագրվի Ղրղզստանի անդամակցության «ճանապարհային քարտեզ»: Ղրղզստանն ակնկալում է ստանալ որոշակի արտոնություններ, ինչպես նաև 200 մլն դոլար: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: