տուն Քաղաքական Միջազգային Ղրիմում 16 մարդ հրաժարվել է ռուսական անձնագրից. ՌԴ միգրացիոն ծառայություն

Ղրիմում 16 մարդ հրաժարվել է ռուսական անձնագրից. ՌԴ միգրացիոն ծառայություն

102
0

4661205-R3L8T8D-650-6597876808193136228

Ավելի քան 145 հազար ղրիմցիներ ռուսական անձնագիր ստանալու դիմում են ներկայացրել։ Այս մասին հայտնում են ՌԴ միգրացիոն ծառայությունից։

«Մինչ օրս ավելի քան 145 հազար մարդ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի դառնալու ցանկություն է հայտնել, 80 հազար անձնագիր արդեն իսկ բաժանվել է, 16 մարդ հրաժարվել է։

Թերակղզու 2 միլիոն բնակիչները ցանկանում են շատ արագ ստանալ ՌԴ քաղաքացիություն, որի արդյունքում Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցները մեծ ծանրաբեռնվածությամբ են գործում, սակայն նրանք ջանք չեն խնայում բոլորին օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար», — ասվում է հայտարարության մեջ։