Ղրիմի վարչական կենտրոնում՝ Սիմֆերոպոլում, որտեղ տեղի են ունենում 2 ցույցեր՝ ի պատշանություն և ընդդեմ Մայդանի, ցուցարարների մի մասը փորձում է ներխուժել տեղի Գերագույն ռադայի շենք։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ցույցերի մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է երկու հազարի։ Նրանց միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում։
Հիշեցնենք, որ թաթարները դեմ են մի խումբ պատգամավորների այն նախաձեռնությանը, որով Ղրիմի խորհրդարանում քննարկվելու է Ուկրաինայի կազմում մնալու նպատակահարմարությունը։