Ղրիմի խորհրդարանի շենքի մոտ առանց մարմնական վնասվածքների տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Բժիշկները գտնում են, որ տղամարդը, ով եղել է ցույցի մասնակիցներից մեկը, մահացել է սրտի կաթվածից։
«Այսօր Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տարեց տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ առանց մարմնական վնասվածքների։ Նախնական եզրակացությամբ՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Մահացածի ինքնությունը շուտով կհաստատվի», — հայտարարում են Ղրիմի առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի վարչական կենտրոնում՝ Սիմֆերոպոլում, տեղի են ունենում 2 ցույցեր՝ ի պատշանություն և ընդդեմ Մայդանի։ Ցույցերի մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է երկու հազարի։ Նրանց միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում։ Թաթարները դեմ են մի խումբ պատգամավորների այն նախաձեռնությանը, որով Ղրիմի խորհրդարանում քննարկվելու է Ուկրաինայի կազմում մնալու նպատակահարմարությունը։