ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտատարել է, որ Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել Ռուսաստանի զինված ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը և շնորհակալություն է հայտնել թերակղզում տեղակայված զինծառայողներին զսպվածության և պրոֆեսիոնալիզմի համար,- գրում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը: ՌԴ նախագահը նշել է, որ այժմ Ղրիմի ռազմական կառույցների արդիականացման լուրջ աշխատանք է սպասվում: «Դաշնության նոր սուբյեկտներում պետք է ավարտել Ռուսաստանի ՆԳՆ, ԱԻՆ և այլ կառույցների ենթաբաժինների ձևավորումը»,- ասել է Պուտինը: