Ղրիմում Ուկրաինայի զորքերը բերվել են բարձր մարտական պատրաստության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը՝ հայտնելով, որ նման որոշումը պայմանավորված է այն տեղեկությամբ, որ ՌԴ-ն Ղրիմ է տեղափոխել լրացուցիչ 6 հազար զինվորական։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի զինված ուժերին, որոնք տեղակայված են Ղրիմի ինքնավար հանրապետությունում, դրանք բերվել են բարձր մարտական պատրաստության և պատրաստ են պաշտպանել իրենց զորամասերը»,- ասել է նախարարը։
Նույն նիստի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը սրման ամբողջ պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա, որը չի պատրաստվում առայժմ զորքերը դուրս բերել Ղրիմի տարբեր գերատեսչությունների տարածքներից։