տուն Լուրեր Ղրիմում կատարվածը հանրաքվե անվանելը սխալ է. Ստեփան Գրիգորյան

Ղրիմում կատարվածը հանրաքվե անվանելը սխալ է. Ստեփան Գրիգորյան

192
0

timthumb

Հայտնի են արդեն Ղրիմի հանրաքվեի պաշտոնական արդյունքներըˋընտրություններին մասնակցած քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ռուսաստանի դաշնության կազմի մեջ մտնելու առաջարկին: Չնայած այս հանգամանքին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վելուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, դժվար է անվանել հանրաքվե.«Այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, հանրաքվե անվանել հնարավոր չէ: Առաջին հերթին այն պատճառով, որ այն տեղի է ունենում զինված ուժերի ներկայությամբ և այդ հանգամանքը ճնշող կարող է լինել քաղաքացիների համար: Մենք հիշում ենք Արցախի ինքնորոշման հանրաքվեն, որը ոչ մի կերպ հնարավոր չէ նմանեցնել այս հանրաքվեին: Արցախում զորքեր չկային և քաղաքացիները ազատ իրենց կամքն արտահայտեցին: Երկրորդ հանգամանքն այն է, որ հանրաքվեն անցկացվեց շատ հապճեպ, և քաղաքացիները չկարողացան իրենց տեսակետներն արտահայտել: Օրինակ Ղրիմում ապրում են 300 000 թաթարներ, որոնք դեմ են Ուկրաինայից անջատմանը»,-ասաց քաղաքագետըˋ չհամաձայնվեով այն տեսակետին, որ  հանրաքվեն ստիպված են արագացված կարգով անցկացրել, որպեսզի Ուկրաինան չմտնի ՆԱՏՕ և Ռուսաստանը ուղիղ առճակատման դուրս չգա Արևմուտքի հետ. «Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելը չէր կարող  այդ պրոցեսի արագացման վրա ազդել, քանի որ առաջին հերթին Ուկրաինայի ներկա իշխանությունները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի կազմում ընգրկվելը իրենց օրակարգում չկա: Ես ավելի շուտ կասեի, որ հանրաքվեի արագացման հիմնական  պատճառը քաղաքացիներին ընտրության ժամանակ չթողելն էր: Ուղղակի արագացրին այս պրոցեսը, որպեսզի մարդիկ չկարողանան արտահայտել իրենց տեսակետը»,-ասաց Ստեփան Գրիգորյանըˋ ավելացնելով, որ հանրաքվեին մասնակցել են բազմաթիվ ՌԴ քաղաքացիներ, ինչը ևս մեկ անգամ  կակածներ է առաջացնում հանրաքվեի օրինականության վերաբերյալ . «Շատ լավ է, որ այնտեղ ՌԴ քաղաքացիներ են ապրում, սակայն նրանք իրավունք չունեն այդ տարածաշրջանի ճակատագիրը որոշել»,-ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: