Ղրիմի վարչական կենտրոնում՝ Սիմֆերոպոլում, որտեղ այսօր տեղի են ունեցել 2 ցույցեր՝ ի պատշանություն և ընդդեմ Մայդանի, թաթարների և ռուսամետ ակտիվիստների միջև բախումների հետևանքով 30 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ հղում կատարելով Ղրիմի առողջապահության նախարարությանը։
«Վերջին տեղեկություններով՝ բուժաշխատողների օգնությանը 30 մարդ է դիմել, որոնք վնասվածքներ են ստացել Ղրիմի Գերագույն ռադայի շենքի մոտ բախումների ժամանակ։ Նրանցից 6-ը հոսպիտալացվել է։ Երեքի վիճակը ծանր է», — ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, քիչ առաջ Եվրոմայդանի բեմից Գերագույն ռադայի պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևը հայտարարել է, որ բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել։ Հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Հիշեցնենք, որ թաթարները դեմ են մի խումբ պատգամավորների այն նախաձեռնությանը, որով Ղրիմի խորհրդարանում քննարկվելու է Ուկրաինայի կազմում մնալու նպատակահարմարությունը։