«Միայն այնքանով, որքանով երկու ինքնավարությունները ցանկանում են անջատվել մետրոպոլյաներից: Ղարաբաղում Հայաստանի զորքեր չկան, Ղարաբաղում ոչ մի պետություն, նույնիսկ հայկական ԽՍՀ-ն չէր հայտարարել, որ պատրաստ է զորք մտցնել ԼՂՀ, և հետո մենք պատերազմեցինք ու հաղթանակեցինք, այդ պատերազմում՝ տալով մեծաթիվ զոհեր»,-անդրադառնալով Ղրիմի և Ղարաբաղի խնդրիների նմանություններին` նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանականեր» կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը:
Արամ Կարապետյանը համոզված է, որ այս խնդիրների համամտությունը Ղարաբաղի օգտին չէ և պետք չէ նման համեմատություններ իրականացնել.«Այդ համեմատությունները տեղին չեն և մեր օգտին չեն: Ոչ մի համեմատություն էլ պետք չէ անել»,-ասաց պարոն Կարապետյանը AraratNews.am-ի հետ զրույցումˋ ավելացնելով, որ ամեն կոնֆլիկտ իր ճակատագիրն ունի և անտեղի են դրանց համեմատությունները: