Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով ապահովել Ղրիմի տարածքում խաղաղությունն ու կայունությունը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։ Նա մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայի կենտրոնական իշխանութոյւնների քայլերը, մասնավորապես՝ Ղրիմի ոստիկանապետի փոփոխությունը կարող են հանգեցնել բախումների և ապակայունացման։
«Հաշվի առնելով վերոնշյալը, հասկանալով քաղաքացիների կյանքի և անվտանգության համար պատասխանատվությունը՝ ես դիմում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ղրիմի ինքնավար մարզի տարածքում խաղաղության և կայունության ապահովման խնդրանքով»,- ասվում է Ակսյոնովի հայտարարությունում։
Ավելի վաղ Ակսյոնովը Ուկրաինայի Սահմանադրությանը հակառակ ընդունել է անօրինական որոշում, որով Ղրիմի ՆԳՆ-ի, ԱԻՆ-ի, նավատորմի բոլոր ստորաբաժանումները վերցրել է իր ենթակայության տակ։