Մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն տարածաշրջանում կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ։ Ինչպես փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Նրա խոսքերով՝ տարածաշրջանում կան դեռևս 1990-ականներին սկսված հակամարտություններ, որոնք հետագայում սառեցվել են։
Դավութօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան ոչ մի դեպքում չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել էր, որ Անկարան Ռուսաստանին կոչ է արել հարգել հարևան երկրների տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե է անցկացվել։ Վերջին տվյալներով՝ Ղրիմը Ռուսաստանի կազմ մտնելու նախաձեռնությանը կողմ է հանդես եկել հանրաքվեին մասնակցած քվեարկողների 96,77%-ը։