Ղրիմում Ռուսաստանին միանալու համար հանրաքվեի անցկացումը կբարդացնի առանց այդ էլ լարված իրավիճակը Ուկրաինայում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններով, որոնք էլ ավելի են բարդացնում իրավիճակը։ Ուկրաինական խորհրդարանի՝ հանրաքվե անցկացնելու կոչը կբարդացնի առանց այդ էլ լարված իրավիճակը երկրում», — Կի Մունի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկի խոսքերն է մեջբերում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու որոշում է կայացրել։ Բացի այդ, պատգամավորները մարտի 16-ին թերակղզու կարգավիճակը որոշելու նպատակով հանրաքվե են նշանակել։