տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի խորհրդարանի որոշումը սխալ է և վտանգավոր․ Թուրքիայի ԱԳՆ

Ղրիմի խորհրդարանի որոշումը սխալ է և վտանգավոր․ Թուրքիայի ԱԳՆ

74
0

383386126

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ղրիմի խորհրդարանի՝ հանրաքվե անցկացնելու և ՌԴ-ի կազմի մեջ մտնելու մասին որոշումները որակել է որպես «սխալ և վտանգավոր քայլ»։ Այս մասին հաղորդում է TRT-ն։

Թուրքիան կտրուկ արձագանք է տվել մարտի 16-ին հանրաքվե անցկացնելու մասին Ղրիմի խորհրդարանի որոշմանը։ «Կարծում ենք, որ այս հանրաքվեի անցկացումը չի նպաստի երկրում ճգնաժամի հաղթահարմանը։ Այդ որոշումը կհանգեցնի լուրջ հակասությունների Ղրիմի տարբեր խմբերի միջև, բացասաբար կազդի տարածաշրջանի վրա և նրանից դուրս, համարում ենք այն վտանգավոր և ոչ ճիշտ որոշում», — ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Թուրքիան հիշեցրել է, որ Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ սերտ կապեր պահպանող թաթարական համայնքը կտրուկ դեմ է հանդես եկել Ուկրաինայից առանձնանալու տարբերակին։