Ուկրաինայի «Բատկովշինա» ֆրակցիայի պատգամավոր Վլադիմիր Արյևն այսօր հայտարարել է, որ Ղրիմի թանգարաններից դուրս են բերվում արվեստի գործեր:
«Իմ տեղեկություններով` այժմ դուրս են բերվում Ղրիմի թանգարաններում պահվող Այվազովսկու կտավները, ինչպես նաև այլ արժեքներ: Դրանք տեղափոխվում են Էրմիտաժ կամ ռուսական այլ թանգարաններ», — ասել է Արյևը Գերագույն ռադայի առավոտյան նիստում: «Սա սովորական կողոպուտ է բռնազավթիչների կողմից, ովքեր եկել են Ղրիմ», — ասել է պատգամավորը: