տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի թաթարների առաջնորդը Պուտինին համեմատել է Եկատերինա 2-րդի և Ստալինի հետ

Ղրիմի թաթարների առաջնորդը Պուտինին համեմատել է Եկատերինա 2-րդի և Ստալինի հետ

96
0

djemilev1-687x357

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ղրիմում թաթարների մեջլիսի ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևը երեկ մասնակցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստին, որի ժամանակ քննարկվել է Ղրիմում ստեղծված իրավիճակը:

«Ինքնորոշվելու իրավունք ունեն միայն բնիկ ժողովուրդները, իսկ Ղրիմում բնիկները թաթարներն են: Սակայն թաթարները բոյկոտել են այդ հանրաքվեն»,- ասել է Ջեմիլևը` նշելով, որ հանրաքվեին մասնակցել է բնակչության ոչ թե 82 տոկոսը, այլ ընդամենը 32,4%-ը: Ջեմլիևը պատմել է, որ սկզբում Ղրիմի տարածք են ներխուժել կազակները և գրավել պետական հաստատությունն ու խորհրդարանը: Այնուհետև Ղրիմ են ներխուժել ռուսական զորքերը: «Ռուսաստանի իշխանությունները պատճառաբանում են, որ Ուկրաինայում հաստատվել են բանդերովցիները, սակայն դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է թաթարների առաջնորդը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ջեմիլևը նշել է, որ այլևս չի հավատում ռուսների տված խոստումներին. «Մենք պատմական հիշողություն ունենք: Երբ առաջին անգամ ռուսներն օկուպացրին Ղրիմը, եղավ Եկատերինա 2-րդի հռչակագիրը, ուր ասվում էր, որ մենք երջանիկ ապրելու ենք ռուսական կայսրությունում: Եվ հենց այդ կայսրության առաջին քայլը եղավ այն, որ մեկտեղ հավաքեցին թաթարների բոլոր հրամանատարներին, հոգևոր առաջնորդներին և կտրեցին նրանց կոկորդները: Իսկ հետո համակարգային բնույթ ստացավ Ղրիմի թաթարների դուրս մղումը իր տարածքներից, ինչի հետևանքով մենք մեր տարածքում դարձանք փոքրամասնություն: Իսկ 1944 թվականին բոլորին աքսորեցին», — ասել է Ջեմիլևը:

Ջեմիլևը հավելել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ, ի զարմանս թաթարների առաջնորդի, Պուտինն անընդհատ կրկնել է իր քարոզչամեքենայի ընդունված ձևակերպումները: