տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի թաթարների առաջնորդը ՄԱԿ-ին և ՆԱՏՕ-ին դիմել է թերակղզի զորք մտցնելու կոչով

Ղրիմի թաթարների առաջնորդը ՄԱԿ-ին և ՆԱՏՕ-ին դիմել է թերակղզի զորք մտցնելու կոչով

86
0

Catselfies12

Ղրիմի թաթարները պահանջում են թերակղզի մտցնել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին։ Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Ղրիմի թաթարների առաջնորդ, Գերագույն ռադայի պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևը։

«ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի զորքերը սկսում են գործի դնել իրենց ուժերն այն ժամանակ, երբ արդեն լայնամասշտաբ կերպով արյուն է թափվում։ Մենք ցանկանում էինք, որ ուժ կիրառվեր նախքան մեզ կոտորելը։

Մենք պահանջում ենք թերակղզի մտցնել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին։ Անկախ այն բանից, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այդ որոշմանը դեմ կլինի Ռուսաստանը, հարկավոր է գործել», — Ջեմիլևի խոսքերն է մեջբերում «Կորեսպոնդենտը»։

Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի թաթարների առաջնորդը հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ։