տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի թաթարները պետք է իմանան, որ միայնակ չեն. Դավութօղլու

Ղրիմի թաթարները պետք է իմանան, որ միայնակ չեն. Դավութօղլու

118
0

davutoglu-8-jpg20130507130133

Ղրիմի թաթարները, որոնք բնակվում են Ուկրաինայում, պետք է իմանան, որ  ստեղծված իրավիճակում միայնակ չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ դավութօղլուն: Նրա խոսքերով` Ղրիմի թաթարների անվտանգության հարցը գտնվում է Անկարայի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Sabah օրաթերթը:

Դավութօղլուն նշել է, որ Անկարայում մտահոգություն կա Ղրիմում էթնիկական հնարավոր բախումներ սկսվելու վերաբերյալ: Նա հավելել է, որ Հռոմում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ քննարկելու է այդ հարցը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ իր երկիրն առաջին օգնության կհասնի Ղրիմին, որը «նախնիների կողմից թողնված մասունք է»: