տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի թաթարները նախապատրաստվում են ինքնորոշոման հանրաքվեին

Ղրիմի թաթարները նախապատրաստվում են ինքնորոշոման հանրաքվեին

85
0

de94dc04c999519d529bdc93d504693b

Ղրիմի թաթարների մեջլիսում սկսվել են հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ինչպես են թաթարները պատրաստվում շարունակել ապրել Ղրիմում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:

Հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների համակարգող Աբդուրահման Էգիզը հայտնել է, որ Ղրիմի բնիկ բնակչության` թաթարների հանրաքվեն պետք է անցնի այնպիսի կառույցների վերահսկողությամբ, ինչպիսիք են ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն: «Այս հանրաքվեի օրինականությունը պետք է ճանաչվի աշխարհում», — ասել է նա:

Հիշեցնենք, որ Ղրիմի թաթարների ինքնորոշման հարցով հանրաքվեի անցկացման մասին հայտարարել է թաթարների առաջնորդ ղեկավար Մուստաֆա Ջեմիլևը: