տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի թաթարները կոչ են արել միջազգային հանրությանը՝ պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

Ղրիմի թաթարները կոչ են արել միջազգային հանրությանը՝ պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

88
0

7177662_original

Ղրիմում իրավիճակը շատ արագ է զարգանում, և միջազգային հանրությունը պետք է շտապ գործի, որպեսզի պաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը: Նա կարծիք է հայտնել, որ Ղրիմի Գերագույն խորհրդի որոշումը մտնելու ՌԴ կազմի մեջ ընդունել են խելահեղները:

«Բացի այն, որ չկա օրենք տեղական հանրաքվեների մասին, այդ որոշումը անհեթեթ է: Նրանք առաջին կետով որոշում են ընդունել մտնելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, իսկ երկրորդով` հանրաքվեի են հանում այդ հարցը»,- ասել է Չուբարովը: Նա ասել է, որ Ղրիմի թաթարները չեն ընդունում ոչ մի հանրաքվե օկուպացիայի պայմաններում: «Մեջլիսի նիստի ժամանակ մենք որոշում ենք ընդունել, որ Ուկրաինայում օրենքների բացակայության պայմաններում ցանկացած հանրաքվե, երբ փողոցներում քայլում են զինված մարդիկ և կա զրահատեխնիկա, չի կարող կազմակերպվել», — ասել է Չուբարովը` հավելելով, որ հիմա` առաջիկա ժամերին շատ կարևոր է միջազգային հանրության արձագանքը:

Հիշեցնենք, որ ՌԴ կազմում ընդգրկվելու հարցով հանրաքվեն կկայանա մարտի 16-ին: