տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի թաթարնեը կոչ են անում բոյկոտել հանրաքվեն

Ղրիմի թաթարնեը կոչ են անում բոյկոտել հանրաքվեն

65
0

ռեֆատ

Ռեֆաթ Չուբարովը Ղրիմի թաթարների ոչ պաշտոնական խորհրդարանի անունից կոչ է արել քաղաքացիներին բոյկոտել Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն, որը տեղի է ունենալու մարտի 8-ին: Այս մասին հայտնում է «Интерфакс-Украина» լրատվականը:

Նա իր այս կոչն ուղղել է Ղրիմի բոլոր քաղաքացիներին` անկախ իրենց ազգությունից: Չուբարովը նաև կարծիք է հայտնել, որ հանրաքվեն հիմք կհանդիսանա իրավիճակի հետագա ապակայունացման համար:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկնաբանելով Ղրիմում ստեղծած իրավիճակը` վերջինս Ղրիմի խորհրդարանի այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել հանրաքվեի իրականացման մասին օրինագծի օգտին, անվանել է «կամակատարներ»: