տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի դեպքերը սկիզբ են դնում նոր «սառը պատերազմի». Գյուլ

Ղրիմի դեպքերը սկիզբ են դնում նոր «սառը պատերազմի». Գյուլ

107
0

abdullah-gull-turquia-20111123-size-620

Ղրիմում ստեղծված իրավիճակը «սառը պատերազմի» նոր սկիզբ է դնում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը: Հաղորդում է Trend գործակալությունը:

Նրա խոսքերով` «սառը պատերազմ» սկսելու դեպքում կողմերից և ոչ մեկն օգուտներ չի ստանալու: Ավելի վաղ, Ղրիմում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ արտահայտվել են նաև Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը, ովքեր հիմնականում շեշտում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման և Ղրիմի թաթարների իրավունքների ապահովման հարցերը:

Հիշեցնենք, որ Էրդողանը սպառնացել է, որ պատրաստ  է փակել Բոսֆորի նեղուցը, եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի դեմ ագրեսիան: