տուն Քաղաքական Միջազգային Ղրիմը Պուտինին անհրաժեշտ է իշխանություն պահելու համար. The Washington Post

Ղրիմը Պուտինին անհրաժեշտ է իշխանություն պահելու համար. The Washington Post

90
0

Putin130912

Ամերիկյան The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ-ում այսօր շատերն են ասում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ սխալ է արել՝ ներխուժելով Ուկրաինա։ Ուկրաինայի ինքնիշխանության խախտման պատճառով այդ երկիրն ավելի շատ կուղղվի դեպի Արևելք, ինչն, ի վերջո, կհանգեցնի Ուկրաինայում բարեկեցության։ Մինչդեռ Ռուսաստանը կմեկուսացվի և կսկսի աղքատանալ։ Բացի այդ, Մոսկվան «կխրվի» Ղրիմում։

Սակայն The Washington Post-ի հոդվածագիրը գրում է, որ այս տարբերակը դուր է գալիս շատերին, որովհետև՝ «եթե Պուտինը պարտվելու է, ապա ինչու գնալ լուրջ քայլերի՝ վտանգելով Արևեմուտքի տնտեսական շահերը»։ Սակայն միաժամանակ այդ մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ է ուզում Պուտինը։ Իրականում ռուսներին ձեռնտու կլիներ, եթե Ուկրաինան, իսկ հետո նաև Ռուսաստանը տնտեսապես մերձենային Եվրոպայի հետ։ Ռուսաստանցիները պետք է նաև հասկանային, որ ձեռնտու չէ փորձել անընդհատ վերահսկել հարևաններին, քանի որ աշխարհաքաղաքականությունն այլևս իր լուրջ գինն ունի։

«Սակայն Ռուսաստանի ժողովրդի բարգավաճումը երկարաժամկետ կտրվածքով առանձնապես չի հուզում Պուտինին։ Նույն կերպ նրա համար կարևոր չեն ո՛չ Ռուսաստանի հզորորության վերականգնումը, ո՛չ խորհդային կայսրության վերականգնումը, ինչի մասին նա շատ խոսում է և, անկասկած, ցանկալի է համարում։ Պուտինի գլխավոր նպատակը իշխանություն պահպանելն է, Ռուսաստանի հարստության պահպանումն է իր ձեռքերում և այդ երկրում ժողովրդավարության վերջին ծիլերի ճզմումը, որոնք ինչ-որ մի պահի կարող էին նրան ստիպել պատասխան տալ հանցագործությունների համար։ Նա պատահական առաջնորդ է, ԿԳԲ-ի նախկին գործակալ, ում թուլացող Բորիս Ելցինը դարձրեց իր պաշտպանը կառավարման մայրամուտին։ Նա, որպես մաֆիայի ղեկավար, չի կարող նույնիսկ մտածել հրաժարականի մասին՝ կա՛մ դու իշխում ես, կա՛մ հնազանդվում ես, սա է սկզբունքը», — գրում է The Washington Post-ը։