Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ Ղրիմում կազմակերպվելիք հանրաքվեն միայն բարդացնելու է իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
«Իմ բացարձակ սառը ենթադրությունները հիմնվում են այն համոզման վրա, որ պետք չէ հանրաքվե կազմակերպել և մասնակցել դրան։ Դա ոչինչ չի լուծելու, այլ ընդհակառակը՝ բարդացնելու է վիճակը։ Եթե Ուկրաինան չճանաչի հանրաքվեի արդյունքները, դա նշանակում է, որ Ղրիմն անխուսափելիորեն դառնում է հակամարտության գոտի, ինչպես Մերձդնեստրը։ Սա նշանակում է՝ մշտապես ապրել թեժ կետում և միշտ մաշկի վրա զգալ հակամարտության վտանգը», — ասել է նա։
Կրավչուկը հավելել է, որ հանրաքվեն անօրինական է, և նման հարցերով հանրաքվեները պետք է անցկացվեն համապետական մակարդակով, այլ ոչ թե տեղական։