Ղրիմի խորհրդարանը քիչ առաջ ընդունել է հերթական որոշումը, որը կարող է էլ ավելի սրել իրավիճակն Ուկրաինայում: Խորհրդարանի որոշմամբ՝ Ղրիմը մտում է Ռուսաստանի կազմի մեջ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովին:
«Մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ», — ասվում է տեքստում: Այս որոշումն ուղերձ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ընդունելու Ղրիմը ՌԴ կազմի մեջ:
Քիչ առաջ խորհրդարանը նաև ընդունել էր մեկ այլ որոշում, որով ՌԴ կազմի մեջ մտնելու հարցով հանրաքվեն կայանալու է մարտի 16-ին` մարտի 30-ի փոխարեն: