տուն Uncategorized Ղրիմը գտնվում է Ուկրաինայի կազմում. Ուկրաինայի դեսպան

Ղրիմը գտնվում է Ուկրաինայի կազմում. Ուկրաինայի դեսպան

163
0

maxresdefault4

«Կառույցը, որը ոչ մի օգուտ չի տալիս, ոչ ոքի պետք չէ: Եթե մի կառույցում հավաքվում են թեյ խմելու համար, դրա կազմում  գտնվելը միանշանակ անիմաստ է»,- այսօր, մեկնաբանելով Ուկրաինայի՝ ԱՊՀ կազմից դուրս գալու հանգամանքը, ասաց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

«Երեկ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ՌԴ հետ վիզային ռեժիմ մտցնելու հարցը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, մենք այժմ առանց վիզայի ռեժիմում ենք և այդ հարցում փոփոխություններ չեն նախատեսվում»,- նշեց նա:

«Գիտեք, որ նախորդ տարի Ուկրաինան անդամակցեց ԵԱՀԿ-ին, ու դա նշանակում է, որ Ուկրաինան ունի հստակ դիրքորոշում Ղարաբաղյան խնդրի ու Մինսկի խմբի հարցում»,- ասաց դեսպանը:

Իսկ Ղրիմի հարցում Կուխտան կրկին հիշեցրեց միջազգային հանրության գնահատականն՝ ասելով, որ գրեթե բոլոր միջազգային կառույցները հայտարարել են, որ Ղրիմում կատարվող բոլոր գործողությունները հակասում են Ուկրաինայի Սահմանադրությանը.

«Ուկրաինան շատ խաղաղ պետություն է, Ղրիմի հարցում որևէ պատերազմական գործողություն չի նախատեսվում: Կարծում եմ, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ: Դուք Հայաստանի ժողովուրդ եք, կհամաձայնե՞ք, եթե խախտվի ձեր Սահմանադրությունը: Այնպես էլ Ուկրաինան չի կարող համակերպվել այն մտքի հետ, երբ խախտվում է իրենց Սահմանադրությունը: Հայաստանի դիրքորոշման մասն դուք պետք է հարցնեք ձեր կառավարությանը: Մենք ընդունում ենք բոլոր երկրների դիրքորոշումները. դրանց հետ կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել: Ուկրաինայի գործող Սահմանադրությամբ Ղրիմը գտնվում է Ուկրաինայի կազմում»,- եզրափակեց նա: