7 մարդ է մահացել Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով:
Թուրքական TRT-Haber-ը փոխանցում է, որ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի աշխատակիցը, ով պաշտոնանկ էր արվել նախօրեին, մուտք է գործել իր նախկին աշխատավայր, գնդակահարել է իր նախկին գործընկերներին, ապա ինքնասպան է եղել:
Ղարսի նահանգապետն ասել է, որ սպանությունը չունի քաղաքական դրդապատճառ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: