Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանումս ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։
«Ես գիտեմ, թե որքան ցավալի թեմա է ադրբեջանցիների համար ղարաբաղյան հարցը։ Գիտեմ, որ ադրբեջանցիների մեծամասնությունը, կարելի է ասել՝ 99 տոկոսը, միասնական դիրքորոշում ունեն այս հարցով։ Հասկանում եմ ադրբեջանցիների ցավն այս կապակցությամբ, երբ արդեն անցել է 20 տարի, սակայն հարցը դեռ լուծված չէ»,- ասել է դեսպանը։ Նա նշել է, որ թեպետ Մինսկի խումբը 20 տարի է՝ փորձում է գտնել հարցի լուծումը, սակայն երկու երկրների ժողովուրդները շատ բան են սպասում այս խմբից։
«Ես հավատում եմ, որ այս հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ հակամարտության հիմնական կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն, ընդունեն վերջնական որոշում»,- ասել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ նախագահների առաջիկա հանդիպմանը հակամարտության կարգավորման համար կհանգեն որոշակի լուծումների։