տուն Քաղաքական Միջազգային Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ներուժը դեռ չի սպառվել. Իլհամ Ալիև

Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ներուժը դեռ չի սպառվել. Իլհամ Ալիև

84
0

rsz_a6e54b3c-8834-4221-a81b-4abb4cb83901_mw1024_s_nԱդրբեջանն օգտագործում է իր քաղաքական և տնտեսական լծակները՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին երկրի դիվանագիտական ծառայության ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ հայտաարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նման տեղեկատվություն տարածել է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Ալիևի լրատվական ծաայությանը:

Ադրբեջանի առաջնորդը ընդգել է, որ իր երկիրը, հզորացնելով իր հնարավորությունները, կարող է կարգավորել խնդիրը ռազմական ճանապարհով:

«Սակայն մենք համարում ենք, որ բանակցությունների ներուժը դեռ սպառված չէ: Օգտագործելով քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշումը՝ մենք ձգտելու ենք նրան, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Մեր տնտեսական, քաղաքական և ռազմական հնարավորությունները բավական են, և այդ գործոնը դրական դեր է խաղալու բանակցությունների ռամանակ», — եզրափակել է Ալիևը՝ ընդծելով, որ հակամարտությունը չի կարող սառեցված մնալ: