Այսօր ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել անկեղծ զրույցներ սկսել Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար: Այս մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր էջում:
«Շնորհակալություն մեկնաբանություների համար, նույնիսկ` քննադատության, որոնք վերաբերում են Քարնեգի հիմնադրամում իմ ելույթին: Կարևոր է անկեղծ զրուցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորմանը հասնելու համար», — գրել է նա: