տուն Քաղաքական Միջազգային «Ղարաբաղի ազատագրության» ադրբեջանական կազմակերպությունը սպառնացել է ռուսական իշխանություններին

«Ղարաբաղի ազատագրության» ադրբեջանական կազմակերպությունը սպառնացել է ռուսական իշխանություններին

280
0

article-2463185-18C871BB00000578-56_634x392

«Ղարաբաղի ազատագրության» ադրբեջանական  կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանցի Օրհան Զեյնալովի ձերբակալության հետ կապված՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանում «հակաադրբեջանական քարոզարշավ» է ընթանում և Ռուսաստանի իշխանություններից պահանջել է շտապ կերպով վերջ դնել դրան: Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում «համապատասխան միջոցներ» կձեռնարկեն Ադրբեջանում բնակվող ռուսների նկատմամբ:

«Ղարաբաղի ազատագրության» կազմակերպությունը նաև մի շարք պահանջներ է առաջադրել: Մասնավորապես, ռուսական իշխանություններից պահանջել է «անկարգությունների ընթացքում ադրբեջանցիներին հասցված» վնասի փոխհատուցում: Կազմակերպությունը պահանջել է նաև պատժել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին կողմնակալության համար և առաջարկել է Զեյնալովին Ադրբեջանին արտահանձնել ու այնտեղ կազմակերպել նրա դատավարությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here