տուն Քաղաքական Միջազգային Ղազախ դերասանները ներողություն են խնդրել Ուկրաինայից Նազարբաևի համար (տեսանյութ)

Ղազախ դերասանները ներողություն են խնդրել Ուկրաինայից Նազարբաևի համար (տեսանյութ)

111
0

1382189

Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիի մյուզիքլ-թատրոնի դերասանները նկարահանել են հոլովակ, որում կատարել են ուկրաինական Ніч яка місячна երգը։

Հոլովակում երևում են Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների տեսարաններ, ինչն, ըստ ղազախ դերասանների, պետք է հիշեցնի Ուկրաինայի քաղաքացիներին, թե ինչ գնով են նրանք ձեռք բերել ազատությունը։ Տեսահոլովակի վերջում դերասանները ներողություն են խնդրել ուկրաինացիներից, որ «իրենց անունից ընդունել են տարածքի բռնազավթումը»։ «Սուր մի քննադատեք․․․ Ձեր Ղազախստան», — ստորագրել են վերջում դերասանները։ Հիշեցնենք, որ նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Հաագայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ չէր ճանաչել գործող իշխանություններին որպես Ուկրաինայի օրինական ներկայացուցիչներ։