տուն Աշխարհ Ղազախստանում քրեական պատասխանատվության են ենթարկել կորոնավիրուսով վարակված կնոջը

Ղազախստանում քրեական պատասխանատվության են ենթարկել կորոնավիրուսով վարակված կնոջը

273
0

Ղազախստանում կորոնավիրուսով հիվանդ կնոջը քրեական պատասխանատվության են ենթարկել, քանի որ վերջինս հրաժարավել է տեղեկություն տրամադրել այն անձանց մասին, որոնց հետ շփվել է: Այս մասին հայտնում է Life.ru-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը խոչընդոտում է սանիտարական ծառայությունների աշխատանքներին և միտումնավոր կերպով չի նշում վարակվելուց հետո իր հետ շփված մարդկանց անունները:

Նշենք, որ Ղազախստանում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով: