տուն Աշխարհ Ղազախստանում չեղյալ է հայտարարվել Հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթը

Ղազախստանում չեղյալ է հայտարարվել Հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթը

272
0

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար չեղյալ է հայտարարել Նուր Սուլթանում Հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթը, ինչպես նաեւ Նաուրիզի տոնակատարության միջոցառումները: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղումկատարելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիք Ուալին:

«Կորոնավիրուսի տարածում թույլ չտալու միջոցառումների շրջանակում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը որոշում է ընդունել Նաուրիզի տոնակատարության հանրային միջոցառումները, ինչպես նաեւ Ղազախստանի մայրաքաղաքում Հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթը չեղյալ հայտարարելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: