տուն Լուրեր Ղազախստանում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Ղազախստանում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի

236
0

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ-Տոկաեւը հայտարարել է Ժամբիլի շրջանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքների հետեւանքով մի շարք պաշտոնատար անձանց ազատումների մասին:

Sputnik-Ղազախստանը հայտնում է, որ նախագահի հանձնարարակոնվ իրենց պաշտոնները կլքեն Ժամբիլի շրջանի ղեկավարի՝ սոցիալական հարցերով տեղակալ Սուլուշաշ Քուրմանբեկովը, ինչպես նաեւ Քորդիյսկու շրջանի ղեկավար Բալադբեկ Բայտոլը՝ աշխատանքում լուրջ թերացումներ թույլ տալու համար: Մի շարք պաշտոնատար անձանց էլ տրվել է խիստ նկատողություն:

Ղազախստանի նախագահը երկրի ՆԳ նախարար Երլան Թուրգումբաեւին հանձնարարել է աշխատանքից ազատել նաեւ Ժամբիլի շրջանի ոստիկանապետին եւ Քորդիյսկու շրջանային բաժանմունքի ոստիկանապետին, որտեղ էլ տեղի են ունեցել զանգվածային անկարգությունները:

Վերջին տվյալներով, զանգվածային վիճաբանության ու ծեծկռտուքի հետեւանքով սպանվել է 10 մարդ, նրանցից 2-ը՝ հիվանդանոցում: Զանգվածային անկարգությանը մասնակցել է ընդհանուր առմամբ գրեթե 1000 մարդ, ձերբակալվել է 47 ղազախ, ազատ արձակվել 44-ը:

հիշեցնենք, Ղազախստանի Ժամբիլի մարզի Մասանչի գյուղում ուրբաթ լույս շաբաթ գիշերը զանգվածային անկարգություններ եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով 8 մարդ էր զոհվել տեղում, 47 մարդու ձերբակալել էին, առգրավվել էր 2 որսորդական հրացան, դանակներ, մահակներ:

Ղազախստանի ՆԳՆ ղեկավար Երլան Տուրգումբաեւը  նշել էր, որ հիվանդանոցներում կա 40 տուժած:

Սկզբում զանգվածային ծեծկռտուք է սկսվել Մասանչի գյուղում, որին մասնակցել է 70 բնակիչ։ Հետո նրանց է միացել եւս 300 մարդ կից գյուղերից։
Բացի մարդկային կորուստներից, խուլիգանական գործողությունների արդյունքում ծեծկռտուքի մասնակիցները վնասել են 30 առանձնատուն, 15 առեւտրի կետ եւ 23 ավտոմեքենա, վեճն ուղեկցվել է շինությունների հրկիզումներով:

Վիճաբանությանը վերջ դնելու համար դեպքի վայր է ժամանել շրջանի ներքին գործերի բաժնի իրավապահների խումբը։

Անկարգությունների որոշ մասնակիցներ նկարահանել են ծեծկռտուքն ու հրապարակել սոցցանցերում, ինչն ավելի է սրել կոնֆլիկտը եւ ավելացրել ծեծկռտուքի մասնակիցների քանակը: Վեճի հիմնական պատճառը ճանապարհատրանսպորատային պատահարն է եղել:

Հասարակական կարգն ապահովելու համար ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկել Մասանչի։ Ծեծկռտուքի մասնակիցները դիմադրել են ոստիկանության աշխատակիցներին` հրաժարվելով կատարել նրանց օրինական պահանջները, հարվածներ են հասցրել նաեւ նրանց, դիմադրել: Գործի են դրվել մետաղական առարկաներ, քարեր եւ զենքեր։ Անկարգություններին միացել են մի քանի գյուղերի բնակիչներ:

Նախագահի հանձնարականով միջկառավարական օպերատիվ-քննչական խումբ է ձեւավորվել՝ միջադեպի քննության համար: