Ղազախստանը այս տարվա հունիսի 1-ից արգելել է ալկոհոլային արտադրանքի ներմուծումը որոշ երկրներից, այդ թվում մաքսային միությունում իր գործընկեր Բելառուսից և Ռուսաստանից։
«Այս միջոցը անհրաժեշտ է Ղազախստանի ալկոհոլային շուկայում Իտալիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Բելառուսից և Շոտլանդիայից ներմուծված արտադրանքի շրջանառության խախտումների հետ, այդ արտադրանքի սպառումն իրականացվում է տեղի օրենսդրության, ինչպես նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման խախտմամբ», — ասվում է հայտարարության մեջ։
Մասնավորապես նշվում է, որ այդ երկրները, ըստ պատշաճի, պիտակների վրա չեն ներկայացնում այդ արտադրանքի սպառման վտանգները մինչև 18 տարեկանների համար։ Հաճախ բացակայում է նաև արտադրության անվանման, վայրի, ներկրողի մասին տեղեկություններ։ Բացի այդ, բացակայում է նաև համապատասխան նշումն ազգային լեզվով։