Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզի» տակ, սակայն կունենա հատուկ կարծիք` կապված Մաքսային միության և Լեռնային Ղարաբաղի սահմանի հետ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
««Ճանապարհային քարտեզը» Հայաստանի հետ համաձայնեցված է, կարծում եմ, այն հնարավոր է նաև ընդունել: Սակայն միաժամանակ, Մաքսային միության սահմանը, որն անցնելու — Հայաստանով, բաց է մնում՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Այդ պատճառով, մենք գործընկերների հետ կստորագրենք «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, որի մասին կզեկուցվի», — ասել է Նազարբաևը` հույս հայտնելով, որ փորձագետները կգտնեն այս հարցի լուծումը: